Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։

«Աժ կայքում տեղադրվել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով։ Ուղղակի նողկալի է։ Ափսոս է այս հողը, որի վրա նմանները քայլում են։

ՀԳ. Մի քանի տեղ էլ քնարկումներում մարդիկ գրել են՝ նախաքննական գաղտնիք չի՞: Բա իրավական պետություն չե՞նք: Ժողովուրդ ջան մեկ-մեկ ԱԺ կայք էլ մտեք…»,- գրել է Սաֆարյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ