Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ ընդդիմությունը մշտապես ակտիվանում է այն ժամանակ, երբ քայլ է կատարվում ՀՀ-ի դեմ:

Այս համատեքստում նա մատնանշում է Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ թքած ունի ՀԷՑ-ի վրա: Նրա խոսքով՝ Կարապետյանը թքած ունի ՀՀ բնակչության վրա, և նրա այս խոսքերին աջակցում է ընդդիմությունը:

«Վարչապետը հանձնարարել է զբաղվել ՀԷՑ-ի հարցով, դրանից հետո եղել է Կարապետյանի հայտարարությունը: Ընդդիմությունը Կարապետյանին և նրա ընտանիքին ասում է՝ այո՛, ինչ ճիշտ բան եք անում, բայց իրականում սրանով նրան մեծ վատություն են անում: Վաղն էլ գնալու են մեկի գառաժի մոտ ոգևորեն, հաջորդ օրը՝ մեկի ռեստորանի, որ հակաօրինական գործողություններ անեն»,- նկատում է նա:

Վաղարշակ Հակոբյանը միևնույն ժամանակ նկատում է՝ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ ստիպողաբար բազմաթիվ մարդկանց բերելու են՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքի:

Իշխող ուժի անդամը հերքում է այն պնդումները, թե ՀԷՑ-ը Կարապետյանից վերցվում է, որ տրվի Թուրքիային: Պատգամավորը սրանք հիմար խոսակցություններ է համարում:

Անդրադառնալով իրավապահների բացահայտումներին, ըստ որի՝ ահաբեկչական ակտ է ծրագրվել ՀՀ-ի դեմ, և դրա պարագլուխը եղել է հոգևոր ծառայությունը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, զրուցակիցը ընդգծում է՝ Գալստանյանը ազդեցության գործակալ է. «Մոլագար-սառեցված հոգևորական, որը տեռորիստական ակտ էր նախագծում սեփական հոտի հանդեպ՝ ժողովրդին համարելով էշ, խոր անասուն»:

Հարցին, թե ովքեր էին դրա իրական շահառուները, նա նշում է. «Շահառուն նրանք էին, ովքեր «Հոկտեմբերի 27»-ի շահառուն էին, բոլոր քաղաքական սպանությունների»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ