Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը բուծեցին տեռորիստ հոգևորականների, բայց նրանց ձեռնարկած ահաբեկչություն կատարելու փորձը ձախողվեց, որովհետև ՀՀ-ում իրավապահ համակարգը նորմալ գործում է:

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Եկեղեցու շուրջ ծավալվող իրավիճակը մտահոգիչ է՝ Հակոբյանն ասում է՝ սա ՀՀ-ի ներքին կյանքին խառնվել է, և ՀՀ-ն նոտա է ուղարկել ՌԴ այս մասով՝ արտահայտելով իր զայրույթը:

Մեկնաբանելով որոշ ընդդիմադիր գործիչների այն հայտարարությունները, թե եթե այսպես շարունակվի, Մայր Աթոռը պետք է տեղափոխել՝ իշխող ուժի անդամը նկատում է՝ Հայոց եկեղեցին պետք է լինի հայրենիքում. «Եթե այս մարդկանց հայրենիքը Ռուսաստանն է, կարող է տեղափոխեն Մոսկվա, եթե Թուրքիան է, ապա՝ Ստամբուլ: Իշխող ուժը Մայր եկեղեցու լինելը տեսնում է հայրենիքում՝ Հայաստանում»:

Հակոբյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ սա Եկեղեցու դեմ պայքար չէ, թիրախը մի քանի արքեպիսկոպոս համարվող անձինք են, որոնք որևէ առնչություն չունեն հավատքի և Եկեղեցու հետ:

Խոսելով ընդդիմության մասին՝ նա նշում է. «Ընդդիմությունը գիտի, որ ընտրությունների միջոցով չի կարող իշխանության գալ, դրա համար փորձում է երկիրը քաոսի վերածել»:

Մեկնաբանելով մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հանգիստն է վայելում Էգեյան ծովում՝ Հակոբյանն ասում է. «Հիմա էլ փորձում է Էգեյան ծովում իր արևայրուքը թարմացնել, որովհետև թքած ունի՝ այստեղ ինչ է կատարվում: Արևայրուքով կգա, վերնաշապիկի թևերը ծալած՝ միակ տղամարդու կերպարով կմտնի խաղի մեջ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ