«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների հետևանքով կան կալանավորվածներ

«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուղարկությունների հետևանքով կա 2 կալանավորված:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էին, որ գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

«Տաշիր գրուպը» պատկանում է հայտնի գործարար, միլիարդատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքին:

Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, սակայն վերջինս չի ընդունում մեղքը:

Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ