![]()
Վերջին 20 տարում էլեկտրաէներգիայի սակագինը կրկնապատկվել է։
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։
Նա նշեց, որ ՀԷՑ-ի և՛ մալուխների, և՛ հաշվիչների մատակարարները, և շինաշխատանքներ կատարողները փոխկապակցված են.
«Կարելի է ասել՝ սեփականատերը հենց Տաշիր գրուպն է, և եկեք հենց այդ կազմակերպությունների շահույթների մեջ խորանանք»,- ասաց նա։
Վերջինս կոչ արեց ընդդիմությանը ճշմարտության մասին խոսելիս մինչև վերջ խոսել։
![]()