![]()
Արդեն մի քանի օր շարունակ մամուլը գրում է, որ իբր ի պաշտպանություն Տաշիր Սամոյի Ռուսաստանի տարբեր ծայրագավառներից հանցագործների և ադրիչների խմբեր են գալու Հայաստան՝ փողոցային անկարգություններ հրահրելու և իրավիճակը ապակայունացնելու համար։ Նույնիսկ հրապարակվել էին որոշ լուսանկարներ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքին սկսում են խառնվել Ռուսատսանում «բուծած» տարատեսակ հանցագործներն ու հայկական ազգանուններով թափթփուկները։
Իրավապահ կառույցները թերևս պետք է առավել խիստ ուշադրություն դարձնեն նման տեղեկություններին։ Արդեն ակնհայտ է, որ հիմնականում Ռուսատսանից ներմուծված հանցագործ խմբերի նպատակը բոլորովին Հայաստանի փրկությունը չէ։ Այդ խմբերը Հայաստան են տեղափոխվում բացառապես իրենց շեֆերի կամ իրենց կերակրողների շահերը պաշտպանելու, և մեր երկրում անկարգություններ ու բախումներ հրահրելու համար։ Այդ ավազակախմբերն իրենց գործն անելուց հետո նույն ճանապարհով վերադառնալու են հայրենի ռուսական ծայրագավառները ու վայելելու են իրենց բաժին ռուսական ճաշը։
Իրավապահ կառույցները պետք է պահպանեն կայունությունն ու հասարակական բնականոն կյանքը, նույնիսկ եթե դրա համար պահանջվի օրենքով սահմանված կոշտ գործողություններ իրականացնել։ Պետք է նույնականացվեն այդ խմբերի մարդիկ և դրանց հայտնաբերելուց հետո ենթարկել խիստ պատասխանատվության և ճանապարհել հետ՝ իրենց «Մայր Ռուսաստան»։
Չպետք է թույլ տալ, որպեսզի մի խումբ սադրիչներ իրենց դրսի տերերի կամքը թելադրեն Հայաստանի հասարակության սթափ և մտածող հատվածին։
![]()