Փոխվում են տերերը, որպեսզի միշտ կուշտ մնան փորերը

Քաղաքական թափառաշրջիկները սկսել են պտտվել եկեղեցու շուրջը։ Նրանց համար հարմար առիթ է ստեղծվել խաղալ մարդկանց հուզականության վրա և այդ նույն մարդկանց ենթարկել մանիպուլյացիաների։ Վերջին շրջանում որոշ հոգևորականների և իշխանության ներկայացուցիչների միջև սկսված հեռակա բանավեճը՝ քաղաքական ժանգլյորները բավական հմտորեն դարձրել են եկեղեցի-պետություն առճակատում և սկսել են հերթական խառնաշփոթի համար ճանապարհ հարթել։

Ըդն որում՝ իշխանությունը բազմիցս ասել է, որ խնդրը ոչ թե եկեղեցին է, այլ եկեղեցական կարգը խաղտած հոգևորականներից եկեղեցին մաքրելը, այլ կերպ ասած՝ եկեղեցու ազատագրումը քրեաօլիգարխիկ տարրերից։

Փրկեք եկեղեցին՝ հիմնականում գոռում են նրանք, որոնց համար եղեկցին միշտ եղել է սեփական քաղաքական վոյաժների գործիք։

Ընդ որում, այս նուն ուժերն այսօր պտտվում են նաև ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի շուրջը, որովհետև այնտեղից էլ առել են փողի հոտը։

Քաղաքական դաշտի այս սեգմենտը միշտ շարժվել է ոչ թե քաղաքական օրակարգերով, այլ փողի հոտով։ Իհակե, նրանց մեջ կան այնպիսիները, որոնք ընդամենը օրվա հացի հարց են փորձում լուծել, սակայն ավելի «պրոֆեսիոնալները» հասկացել են, որ կարելի է Սամվել Կարապետյանով և եկեղեցով հերթական ջեք փոթը շահել։

Գլոբալ առումով քաղաքական ժանգլյորներին չի հետաքրքրում ոչ եկեղեցին, ոչ անբարեխիղճ հոգևորականների և ոչ էլ Սամվել Կարապետյանի ճակատագիրը։ Նրանց գլխավոր մտահագությունը սեփական գրպանը լցնելու հերթական պահը բաց չթողնելն է և առաջիկա քաղաքական վերադասավորումների ժամանակ ինչ-որ մեկի գրկում հարմար տեղավորվելը։

Այս սեգմենտը նոր չի ձևավորվել։ Հայաստանյան քաղաքական դաշտում այս կատեգորիան միշտ եղել է։ Ուղղակի ըստ քաղաքական նպատակահարմարության փոխվում են նրանց տերերը, որպեսզի միշտ կուշտ մնան փորերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ