Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում սցենար, որի դեպքում փորձ կարվի չեզոքացնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին:

Այս մասին հայտնել է ABC News-ը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Իսրայելը կարող է հարձակվել գերագույն առաջնորդի վրա, Բենիամին Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելը արել է այն, ինչ պետք է անի:

«Ես չեմ մանրամասնի, բայց մենք թիրախավորում ենք նրանց առաջատար միջուկային գիտնականներին»,- ասել է նա:

Միաժամանակ ՆԵթանյահուն, խոսելով այդ մասին, կարծիք է հայտնել, որ դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն։

Ավելի վաղ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել էր Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ