![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ուշադրություն շեղել:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված հայցերին:
Բանն այն է, որ Քոչարյանը նեղսրտել է, որ Կառավարության ղեկավարն իրեն կաշառակեր է անվանել, իսկ Սիմոնյանը՝ «մարդասպան, թալանչի, կոռումպացված անձնավորություն»:
Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը սրանով ուզում է ստվերել իր անձի և պաշտոնավարման տարիների հետ կապվածը՝ «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», ապօրինի գույք և այլն:
Անդրադառնալով նրան, որ Քոչարյանը վարչապետից նաև գումար է պահանջում՝ Քոչարյանն ասում է. «Իսկ Դատախազությունն իրենից քանի՞ միլիարդ է պահանջում»:
Պատգամավորի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին ձգտում է իշխանության, որպեսզի իրեն լավ զգա. «Եթե էսքան տարել ենք, հարստացել ենք, պետք է տասնապատկենք»:
Իշխող ուժի անդամը վստահեցնում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը մնում է իշխանության առաջնահերթություններից:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()