![]()
Իրանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 1800 մարդ: Այս մասին հայտնում է Իրանի առողջապահության նախարարությունը:
Իսրայելում Իրանի հրթիռակոծությունների երեք օրվա ընթացքում ըստ Իսրայելի կառավարության տվյալների՝ զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ գրեթե 600-ը։
Կառավարության մամուլի ծառայության պաշտոնական ամփոփագրում ասվում է, որ կա 24 զոհ, 592 վիրավոր՝ 10-ը՝ ծանր, 36-ը՝ միջին ծանրության, 546-ը՝ թեթև վնասվածքներ։
Իսրայելի կառավարության տվյալների համաձայն՝ վերջին օրերին Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, որոնցից ընդհանուր առմամբ արձակվել է 370 հրթիռ:
![]()