![]()
Իրանը ուժ կկիրառի՝ պաշտպանելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք իրավունք ունենք օգտվել միջուկային էներգիայից և դրան առնչվող հետազոտություններից, որոնք օգուտ են բերում երկրին և հասարակությանը։ Սա Իրանի ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Ոչ ոք չի կարող այն խլել Իսլամական Հանրապետությունից։ Մենք այս իրավունքը կպաշտպանենք ուժով»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
![]()