Հայաստանի տնտեսվարողներն արդեն մի շարք խնդիրների են բախվում Իսրայել-Իրան հակամարտության պատճառով. Պապոյան

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մի քանի օրվա ընթացքում Հայաստանի որոշ տնտեսվարողներ արդեն իսկ մի շարք խնդիրների են բախվել։

Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա այս պահին Իրանի և Իսրայելի միջև ընթացող կոնֆլիկտը։

«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Եվ մենք, բնականաբար, արտահանման հետ կապված խնդիրներ ունենք, ինչպես նաև այն ներմուծողները, որոնք Իրանից և Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են անում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն»,- մանրամասնել է Պապոյանը։

Նա հավելել է, որ այս խնդիրները շատ փոքր չափով են գտնվում Հայաստանի տիրույթում: Նախարարը նաև հույս է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կավարտվի, և Հայաստանի տնտեսվարողները կկարողանան բարեկամ Իրանի տարածքով շարունակել ազատ առևտուր իրականացնել այնպես, ինչպես նախկինում տեղի է ունեցել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ