Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ. ՆԳՆ

Քասախցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում. բնակչները դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից:

Նրանք որոշել են փակել Երևան-Աշտարակ ճանապարհը, միջամտել են ոստիկանության ծառայողները:

ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ 11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարաելու:

Բացի այդ, ակցիայի ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն է նշանակվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ