Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

«Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին»:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հանրապետության պաշտոնական դեմքերը հրապարակավ հաստատել են, որ նման հարց օրակարգում չկա:

«Հայաստանում գիտակցում են՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն երկրի, այլև ընդհանուր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է»,- ասել է Զախարովան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ