Ուզում եք ինչ-որ կուլիսային կառո՞ւյց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ ուզեք՝ անեք ու մեզ չհետաքրքրի. Խաչատրյան

Երևանի ավագանու Երևանի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի վերջին հայտարարությանն այն մասին, թե որևէ մեկին չպետք է հետաքրքրի եկեղեցականների կուսակրոն լինել-չլինելու հանգամանքը:

«Մեզ էն, որ Հայ առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդի է հետաքրքրում և անհանգստացնում՝ ապաեկեղեցական, կեղծ եկեղեցական և զգացմունքային մթնոլորտ ստեղծել ցանկացող, դրա հիման վրա այդ արատները թաքցնելու գործընթացը։

Թե՞ ուզում եք ինչ-որ կուլիսային կառույց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ կուզեք կանեք, ու դա չպիտի մեզ՝ եկեղեցու հետևորդներիս, հետաքրքրի։ Անկախանա՞լ եք ուզում հայ ժողովրդից։ Եկեղեցին չի կարող իր ժողովրդից անկախանալ, կրոնը չի կարող անկախ լինել, դուք՝ խնդրեմ։

Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում նույնպես չի ստացվելու, քանի որ հենց դուք եք խախտել ձեր իսկ կողմից սահմանված «կանոնները»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Աջապահյանն ասել է. «Ձեզ ինչ՝ կուսակրոնը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, չի՞ խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ