Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի․ Նիկոլ Փաշինյան

«Սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է»։

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է՝ սկսած մեր դպրոցներում և մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որոնք ստեղծվում են պետական բյուջեի միջոցների՝ ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերով:

«Քաղաքացիների ընկալումն առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար հանրահռչակման ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը որոշակի բյուջետային ծրագրի իրականացում է՝ ցույց տալու, որ ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չէ ուղղակի: Կներեք, բայց իմ կարծիքով, ամոթ է, որ չքշի»,- ասաց վարչապետը: «Սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ