Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան. տեսանյութ

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ ինքը դասական քրիստոնյա չէ, սակայն չի պատկերացնում, թե ինչպես կարող է քրիստոնյան պատերազմ հայտարարել ժողովրդի մի մասին կամ իշխանությանը:

Ըստ նրա՝ Եկեղեցու դերը մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալն է:

Նրա խոսքով՝ եթե քահանան հայտարարում է, որ արգելելու է որևէ մեկի մուտքը եկեղեցի, ուրեմն նա ոչ մի կապ չունի հավատքի հետ, պարզապես բիզնեսով է զբաղված:

Վերջինս կարծում է, որ Եկեղեցին պետք է մտնի օրենքի դաշտ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ