Ով է Աջապահյանը, իր ցնդաբանություններով լցնում է եթերը, մի՛ ֆետիշացրեք նրան կամ մի սառեցված սրբազանի. Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը կարծում է, որ Եկեղեցին մեղքի գաղափարը ֆետիշացրել է, որպեսզի կարողանա իշխել: Այսինքն՝ եթե դու անմեղ ես, կարող ես ոչ մի բանի չենթարկվել, եթե մեղավոր ես, պիտի ենթարկվես: Սա դրված է նաև աշխարհիկ ինստիտուտների հիմքում:

Ըստ նրա՝ դե ֆակտո մենք չենք հաղթահարել մեր պարտության ցավը, այդ է պատճառը, որ ներսում ենք սկսել իրար թշնամի համարել:

Ադամյանի խոսքով՝ եթե եկեղեցականները մտնում են քաղաքականություն, պետք է հրաժարվեն եկեղեցական լինելուց: Իբրև հոգևորական նրանք չունեն այդ իրավունքը:

Միևնույն ժամանակ զրուցակիցն ասում է՝ պետք չէ մի քանի հոգևորականի նույնացնել ամբողջ եկեղեցու հետ:

«Ո՞վ է և ի՞նչ է ներկայացնում Աջապահյանը, ինչո՞ւ նա պետք է հայերի միասնությունը խաթարի, ցնդաբանություններով եթերը հեղեղի», անուղղակի հարց է բարձրացնում նա՝ հավելելով՝ «ինչո՞ւ եք ֆետիշացնում նրան կամ մի սառեցված սրբազանի: Դուրս եկեք այս մտայնությունից»:

Եզրափակելով Ադամյանը շեշտում է՝ Աստծուն քաղաքական գործիչ հնարավոր չէ դարձնել:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ