Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին

Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիրառած «դոմփել» բառին և նշել, որ երևույթն ավելի վտանգավոր է:

«Ես ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ, օրինակ, կարելի է քեռակնոջ հետ կենակցել և դա պրոբլեմ չէ, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլեմ է: Ես ՀԱԵ հետևորդ եմ, ընտանիքիս անդամները նույնպես, երեխաները կնքված են, ինձ համար շատ կարևոր է, որ այս կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել է, պահպանված լինի և դրանով խախտված չլինեն այն կանոնները, որոնք եկեղեցին ինքն իր համար սահմանել է և մենք էլ որպես մեր եկեղեցու հավատարիմ հետևորդներ, ըստ էության, համարում ենք, որ պետք է պահպանված լինեն»,- ասել է Պապոյանը:

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի և հագուստների առկայությանը:

Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:

Այս հայտարարությունից հետո ամենատարբեր բարձրաստիճան հոգևորականներ վարչապետին ամենակոշտ վիրավորանքներով են պիտակավորում:

Պատասխանելով դրանցից մեկին՝ վարչապետը գրել էր. «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

Այս արտահայտությանը հետում են ամենատարբեր մեկնաբանությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:

Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ