![]()
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու ղեկավար դասը, ի մասնավորի կաթողիկոս Գարեգին Բ-ի, արմատական ընդդիմադիր կեցվածքով բուռն քաղաքական գործունեություն է ծավալում՝ քաղաքական հարվածներ հասցնելով Կառավարությանը և իշխող ուժին:
Ըստ նրա՝ այն պահից սկսած, երբ Եկեղեցին սկսել է քաղաքական հարվածներ հասցնել, կորցրել է իրավունքը՝ ասելու, թե դուք չեք կարող խառնվել Եկեղեցու հարցերին:
Քոչինյանի խոսքով՝ որ պահից սկսած կարմիր գիծը խախտում են, էլ չեն կարող թաքնվել ինստիտուտների հետևում:
Միևնույն ժամանակ զրուցակիցը նկատում է՝ այն ուժերը, որոնք Եկեղեցին օգտագործում են հարվածելու համար Կառավարությանը՝ կարծելով, թե դա գրավիչ կարող է թվալ, իրականում մաշեցնում և հեղինակազրկում են կառույցը:
Քոչինյանը կարծում է, որ իրականում խնդիրը Եկեղեցու սրբազանները չեն կամ այլ ծառայողները, խնդիրը մեկ հոգու մեջ է՝ Գարեգին Բ-ի: Այս համատեքստում վերջինս կասկածներ է հայտնում, որ Ռուսաստանը հայ եկեղեցին օգտագործում է հենց Գարեգին Բ-ի միջոցով:
Նա նաև տարակուսանք է հայտնում, թե ինչպես է ստացվել, որ մի ընտանիքից երկու եղբայր հայկական եկեղեցու բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ նկատի ունենալով Գարեգին Բ-ին և նրա եղբորը, որը Ռուսաստանի թեմի առաջնորդն է:
Քաղաքագետը չի կարծում, որ Գարեգին Բ-ն իր կամքով կհեռանա կաթողիկոսի պաշտոնից:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
![]()