Կաթողիկոսը մի անգամ խաղաղության կոչ չարեց. սքեմի տակ հարստություն են դիզում. հարցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ Գարեգին Բ-ն զավակ ունի՞, թե՞ ոչ:

Նա շրջանցել է հարցը՝ նշելով, թե մարդկանց թվում է՝ կան սխալ պատասխաններ, մինչդեռ, ըստ իրեն, կան սխալ հարցադրումներ և այդպիսին նաև այս հարցն է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:

Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ