Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր

2001 թվականից սկսած Ռուսաստանում մսի արդյունաբերության ոլորտի առաջատար իրադարձությունն է համարվում «Мясная промышленность. Куриный Король. Индустрия холода для АПК / MAP Russia» միջազգային ցուցահանդեսը։ 2025 թվականին MAP Russia 2025 միջազգային ցուցահանդեսն անցկացվել է Մոսկվայում՝ «Տիմիրյազև կենտրոնում»։

Միջոցառումը համախմբել է մսի և թռչնամսի արդյունաբերության ոլորտի մասնագետներին 36 երկրներից ժամանած 345 ընկերությունների՝ ներկայացնելու նորարարական տեխնոլոգիաներ, սարքավորումներ ու լուծումներ և համախմբելու ոլորտի առաջատար արտադրողներին, սարքավորումների մատակարարներին, ֆերմերներին, վերամշակողներին, փաթեթավորման և սառեցման տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին։

Միջոցառումը համախմբել է մսի և թռչնամսի արդյունաբերության ոլորտի մասնագետներին 36 երկրներից ժամանած 345 ընկերությունների՝ ներկայացնելու նորարարական տեխնոլոգիաներ, սարքավորումներ ու լուծումներ և համախմբելու ոլորտի առաջատար արտադրողներին, սարքավորումների մատակարարներին, ֆերմերներին, վերամշակողներին, փաթեթավորման և սառեցման տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին։

594.jpg (1.71 MB)

Մասնակից ընկերությունները ներկայացնում էին Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանը և այլ երկրներ։ Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում էր «Արաքս թռչնաֆաբրիկան»։

«MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել են մի շարք մրցույթներ և միջոցառումներ, որոնք նպատակ ունեին խթանել մսի և թռչնամսի արդյունաբերության զարգացումը, ինչպես նաև բարձրացնել արտադրանքի որակը և մրցունակությունը։

595.jpg (2.07 MB)

Այդ մրցույթներից մեկն էլ սննդամթերքի և ըմպելիքների ժողովրդական համտեսումն էր, որի արդյունքում լավագույն արտադրանքներին շնորհվել է «Կատարյալ ընտրություն» նշանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ խթանել տեղական արտադրանքի ճանաչելիությունը և վստահությունը սպառողների շրջանում։

Պատվով և մեծ հպարտությամբ ուզում ենք հայտնել, որ «Կատարյալ ընտրություն» նշանին արժանացել է «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն՝ որպես թողարկվող արտադրանքի կայուն որակ ապահովող։ Հատկանշական է նաև, որ Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացրած ԿՈԿՈ, ՌՈՅԱԼ, ԹԱԱՐՄ ապրանքանիշերը «Լավագույն ավանդական արտադրանք» նոմինացիայում արժանացան ոսկե մեդալների։

596.jpg (2.44 MB)

Շնորհակալ ենք կազմակերպիչներին բարձր մակարդակով կազմակերպած միջոցառման, անաչառ գնահատականի և համագործակցության լայն ասպարեզներ ստեղծելու համար։

Իսկ մենք կշարունակենք կատարելագործվել՝ պարգևելով Ձեզ լավագույնն ու որակյալը։ «Արաքս»՝ առողջ սնունդ, առողջ ապագա։

597.jpg (1.98 MB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ