![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:
Ըստ այդմ՝ դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ։
![]()