Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

 

 

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռում հրավիրված եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված հայտարարությանը:

«Վերընթերցեք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարությունը ու հատկապես նրանք, ովքեր այն հավանել են.

Մեկ պարբերությամբ`

Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել, որ «իրար մեջ որոշեն»…

Անալիտիկան կտուրին նստած լուռ ծխում է…»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ