Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը կարծում է, որ վարչապետի խոսքը ուղղված չէր Եկեղեցու դեմ, դրանում ավելի շատ կար նվիրում Եկեղեցուն, որը սխալ մեկնաբանվեց:

Ըստ Բաբաջանյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ Եկեղեցին չդարձնեն հայկական պետականությանը հարվածելու գործիք, ինչը անում են առանձին հոգևորականներ:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե ավելի ազնիվ չի՞ լինի, որ Եկեղեցին կուսակցություն ստեղծի և այդպես հանդես գա՝ Բաբաջանյանն ասում է՝ Եկեղեցին արդեն կուսակցություն է՝ որպես ինստիտուտ: Այլ հարց է, որ նրանք կարող են մասնակցել ընտրություններին, գնալ խորհրդարան և Եկեղեցուն վերաբերող հարցեր բարձրացնեն, բայց հոգևորականներն այսօր մտել են մի տարածք, որն իրենցը չէ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հայտարարել է, թե ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու է անձը, հավատքի չափը և քրիստոնյայի կարգավիճակը, հարցին՝ մի՞թե հոգևորականները կարող են որոշել, թե ով պետք է մտնի եկեղեցի, ով՝ ոչ, հոգևորականների այս վարքագիծը արդյոք չի՞ վկայում նրա մասին, որ նրանք տարանջատում են մտցնում հասարակության տարբեր շերտերի միջև, քաղաքական գործիչն ասում է՝ հույս ունի, որ թեմի առաջնորդը միջոցներ ձեռք կառնի և չի թողնի, որ մարդիկ իրենց հայեցողությամբ հաշվեհարդար տեսնեն կամ հաշիվ պահանջեն, որը վատ հետևանքներ կարող է ունենալ:

Նրա խոսքով՝ որևէ եկեղեցական չի կարող որոշել՝ հավատացյալը կարո՞ղ է մտնել եկեղեցի աղոթք անել, թե՞ ոչ: Ըստ նրա՝ եթե որևէ եկեղեցական կարգը չի պահում, ուրեմն արժանի չէ, որ նրա հետ խոսեն որպես հոգևորականի:

Բաբաջանյանն ասում է՝ իր տեղեկություններով՝ կան եպիսկոպոսներ, որ այս օրերին լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ