![]()
Այօր՝ հունիսի 2-ին, Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է:
Նշենք, որ այսօր Գորիսում մեկնարկել է նաև Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:
![]()