![]()
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մի շարք հոգևորականների կողմից արված այն հայտարարությանը, որ իրենք են եկեղեցիների տերն ու տիրակալը, և կարող են արգելել մարդկանց մուտքը։
- Մեր եկեղեցիների, վանքերի ու սրբավայրերի տերը մենք ենք, ու ոչ մի հոգևորական չի կարող իրեն տեր ու տիրակալ համարել։
- Եկեղեցին Աստծո տունն է ու ոչ մի հոգևորական չի կարող արգելել ձեր մուտքը եկեղեցի։
- Ոչ մի հոգևորական եկեղեցին հետը օժիտ չի բերել ու չի տանելու։
- Հոգևորականների դերը Աստծուն ու ժողովրդին ծառայելն է, և ոչ թե շեֆություն անելը։
![]()