«Բեբուկ» մանկական շարժական թատրոնը հունիսի 1-հուլիսի 31-ը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջանները

Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

«Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, ստեղծելու ու հեքիաթով ապրելու միասին»,- ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ