![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն այն համոզմանն է, որ Եկեղեցին չի արդարացնում այն սպասելիքները, որը հասարակությունն ունի: Ըստ նրա՝ կառույցը պետք է կատարի միավորման առաքելություն, ինչը չի անում:
Դավիթ Ստեփանյանը ցավով արձանագրում է, որ Եկեղեցին մեր հասարակության կուռ պատը չէ, որը պետք է պաշտպանի մարտահրավերներից:
Զրուցակիցը միաժամանակ նկատում է, որ Եկեղեցին չի ծառայում Հայաստանին, իշխանությունն էլ նրանում չի տեսնում հենարան:
Վերջինս ասում է՝ հաշվի առնելով վեհափառի՝ Ռուսաստանից ստացած մեդալները՝ նա ծառայում է այդ երկրին, ինչը ողբերգություն է: Ըստ նրա՝ Գարեգին Բ-ն անփոխարինելի չէ, սակայն նրան ժողովուրդը չի կարող փոխել, ազնիվ հոգևորականները պետք է մտածեն, թե վերջինս ինչ վնաս է հասցնում Եկեղեցու վարկանիշին:
Խոսելով այն պնդումների մասին, թե Եկեղեցին բարձր վարկանիշ ունի՝ զրուցակիցը շեշտում է՝ եթե Եկեղեցին բարձր վարկանիշ ունենար, ՀՀ-ում այսքան աղանդներ չէին լինի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
![]()