Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Արմավիր քաղաքից «սրտի կանգ» ախտորոշմամբ Երևան բուժօգնության տեղափոխված երկու տարեկան երեխան մահացել է:

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունն ահազանգը ստացել է մայիսի 27-ին՝ ժամը 15։41-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից։

«Բուժկենտրոնից հայտնել են, որ ժամը 12։22-ին շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից «սրտի կանգ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել երկամյա աղջնակի: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից առավոտյան հայտնել են, որ ժամը 07։40-ին վերակենդանացման բաժանմունքում երեխան մահացել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց նա։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ճանաչվել է տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ