Վարդան Մինասյանը հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին

Վարդան Մինասյանը հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին: Նրա օրոք ակումբը 2 անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել և մեկական անգամ նվաճել Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը:

«Որպես մարզիչ աշխատանքս չեմ շարունակելու: Սա իմ որոշումն է: Բացի մարզչից, եթե այլ առաջարկներ կլինեն ակումբի կողմից, կարող ենք քննարկել: Մարզչի աշխատանքի համար 2 կարևոր նախապայման է լինում՝ մոտիվացիա և էմոցիաներ: Ես այս պահին դրանք չունեմ:

Հիմնականում դա վերաբերում է Հայաստանի առաջնությանը: Չգիտեմ՝ դա որքան կտևի. կես տարի կամ մեկ տարի: Միգուցե, արտասահմանից առաջարկ լինի, և այդ դեպքում միանգամից ընդունեմ այդ հրավերը»,-ասել է Մինասյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ