Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի տեղակալ, համատեղությամբ՝ պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով նաև այլ ազատումների և նշանակումների մասին:

Հինգերորդ վարչության պետի պարտականությունները վերապահվել է Հայկ Կատվալյանին:

Չորրորդ վարչության պետ Վահան Ամիրխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Չորրորդ վարչության պետի պարտականությունները վերապահվել է Դավիթ Մանուչարյանին:

Առաջին վարչության պետ Ռաֆայել Ղամբարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Առաջին վարչության պետի պարտականությունները վերապահվել է Բենիամին Հարությունյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

ՔԿ-ն հայտնել էր, որ բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը, հայտնաբերվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ