Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով.

«Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ