Ուրախ ենք ,որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղութունը տեսանելի է.Էրդողան

Թուրքիան նպաստում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորմանը: «Անադոլու» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը տեսանելի է։

Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրումն ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում։ Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», — ասել է Էրդողանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ