![]()
«Ես շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա. աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք, այն, որ տարիներով համալիրը քանդվում էր բառիս բուն իմաստով, և մենք այդքան միլիարդներ ենք դնում ու դեռ չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա ասենք Մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դրան պետք է քաջալերել. «Այսօր Հայաստանից հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում՝ հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանալ, դիզայներները հավելյալ գումար ստանալ, հավելյալ հարկ վճարել և հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենալ՝ չէ եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին»:
![]()