Եկեղեցիներում նույնպես պետք է ստանդարտներ սահմանել. ոչ ոք իրավունք չունի իր հին իրերը պահել եկեղեցիներում

«Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ՝ որևէ ՊՈԱԿ։

Մենք խնդիր դնո՞ւմ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ով որտեղ ոչ պետական ապրանք ունի, այնտեղ է՝ ավելացած մետաղ, պարկով ցեմենտ, արմատուրայի ժանգոտ կտորներ»,- ասաց նա՝ շարունակելով․ «Ինչքա՞ն կարելի է կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ