![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից և գրել.
«Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկում եղել է ուժեղ պտտահողմ, և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։ Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր։
Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։
![]()