![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ԱԺ բերած նախագիծը փորձում է քաղաքական շահարկման առարկա դարձնել:
Ըստ նրա՝ սա հերթական անգամ ՌԴ-ին հաճոյանալու փորձ էր, ստրկական կոչի դրսևորում:
Միաժամանակ Էդգար Առաքելյանը նկատում է, որ տպավորություն են ուզում ստեղծել, թե Հայրենական պատերազմին միայն ՌԴ-ն է մասնակցել:
Քաղաքագետը նկատում է՝ հայ ժողովուրդը երբեք չի հնազանդվել, երբ խոսքը եղել է իր ինքնիշխանության և անկախության նսեմացման մասին: Այս համատեքստում նա ընդգծում է՝ հենց դրա համար 2018 թվականին ոտքի կանգնեց, քանի որ այդ ժամանակվա իշխանությունը գնում էր ինքնիշխանության և անկախության կորստի ճանապարհով:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()