![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խաղաղություն կնքել, բայց ոչ ցանկացած գնով:
Այս մասին Reuters-ին ասել է Կրեմլի ամենաբարձր մակարդակով դիրքորոշմանը ծանոթ բարձրաստիճան ռուսաստանյան աղբյուրը։
Պուտինը ցանկանում է արևմտյան երկրներից ստանալ «գրավոր» պարտավորություն՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք և այդպիսով «պաշտոնապես բացառել» Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային դաշինքի անդամակցությունից, հայտնել են բանակցություններին ծանոթ աղբյուրները։
Բացի այդ, Ռուսաստանի պահանջների շարքում են՝
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը
Արևմտյան որոշ պատժամիջոցների վերացումը
սառեցված ակտիվների հարցի լուծումը
Ուկրաինայի ռուսախոս բնակիչների պաշտպանությունը:
![]()