Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը զավեշտալի և անազնիվ է համարում Կրեմլից հնչող այն հայտարարությունները, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են:

Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե ՀՀ-ում պետք է պահպանել ԼՂ ինստիտուտները՝ վերջինս նկատում է՝ դրանք երևակայություններ են:

Նա անուղղակի հարց է հղում՝ ասելով՝ բավարար չէ՞ ԼՂ-ից տեղահանված բնակչությանն օգտագործել որպես ընտրական գործիք կամ ինչ-որ մի նոր ձևավորված չակերտավոր փրկության շարժումների ժամանակ որպես մարդաքանակ:

Իշխող ուժի անդամի խոսքով՝ գործող իշխանությունը բավարար քայլեր է կատարում, որպեսզի ԼՂ-ից տեղահանված բնակչությունը չմտածի երկիրը լքելու մասին:

Անդրադառնալով այն լուրերին, որ Ռոբերտ Քոչարյանը գնացել է Մոսկվա՝ Ազարյանը հեգնում է՝ նկատելով՝ «կարոտել է իր հայրենիքը»:

Պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը դիտելիս տպավորություն է ստացել, որ կոռուպցիան խոսում է կոռուպցիայի մասին:

Ջուլիետա Ազարյանը բացառում է, որ Քոչարյանը կարող է հաջողել ընտրություններում:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ