Այս ամենն իրողություն է․ Հարությունյանը նշել է արտաքին հարաբերություններում ձեռքբերումները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է հատված ՀՀ վարչապետի՝ մայիսի 28-ին Սարդարապատում ունեցած ելույթից ու գրել.

🇦🇲Այս ամենն իրողություն է, պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով:
Հատված վարչապետի այսօրվա ելույթից.
✅ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար,
✅ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն,
✅ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա,
✅ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։
✅ Հայաստանի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ՝
❇️Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթաժողովը,
❇️Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը, սրա տեսանելի ապացույցն են։
✅ 2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։
✅ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ,
✅Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն,
✅Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է,
✅Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։
✅ Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է,
✅ինքնիշխանությունը և անկախությունն իրողություն են,
✅պետությունն իրողություն է,
և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ