![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կարևոր շեշտադրում է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն:
Այս համատեքստում անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ՝ պատգամավորը նկատում է՝ փորձում են սադրել, այնպես անել, որ Հայաստանը պատասխանի և աշխարհին ցույց տան, թե ՀՀ-ն բնավ էլ խաղաղասեր երկիր չէ, ինչպես ներկայանում է:
Միաժամանակ Հակոբյանը նկատում է, որ խաղաղությունը պարզապես թղթի վրա արձանագրելը չէ, դրա համար կարևոր նախապայման է փակ սահմաններ չունենալը, տնտեսական կապերի գործարկումը:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ նա ասում է՝ բոլորը անհամբեր սպասում են՝ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականի ընտրություններին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ, որպեսզի գնան ընտրատեղամասեր և թույլ չտան, որ հետ գա:
Վերջինս կարծում է, որ նա և Սերժ Սարգսյանը բեմադրում են, թե հարաբերությունների խզում ունեն: Ըստ Հակոբյանի՝ նրանք հարմար պահի աջակցելու են միմյանց:
Իշխող ուժի անդամը համոզված է, որ իշխանության վարկանիշը բարձր է և ստանալու է ձայների մեծամասնությունը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
![]()