![]()
2024 թվականի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ կիրառել է 3 մլրդ 46 մլն դրամից ավելի տուգանք: Բյուջե մուտքագրվել է 1 մլրդ 124 մլն դրամից ավելի գումար:
Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ մայիսի 27-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:
Նախորդ տարի հարուցվել է 3 վարույթ, արդյունքում կիրառվել է 1 մլրդ 78 մլն դրամի տուգանք: 2024 թվականին բենզինի շուկայում մեծածավալ ուսումնասիրություն է կատարվել, և արվել են կարևոր արձանագրումներ: Մասնավորապես Ֆինանսների նախարարությանն է ներկայացվել բենզինի ակցիզային հարկի փոփոխության մասին արձանագրումը:
Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ առևտրային ցանցերում հարուցված վարույթների արդյունքում շուրջ 4 մլրդ դրամի պարտք է մարվել:
Զեկուցողն անդրադարձել է պետական գնումների ոլորտի մշտադիտարկումներին, խոսել մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցված վարույթների մասին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Հաղորդումը՝ այստեղ:
Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 29-ի ԱԺ հերթական նիստում:
![]()