Արատավոր է՝ մարդուն տանել-գցել բանտ, որ իրենից ինչ-որ մի բան կորզեն ու դրա հիման վրա կառուցեն քրեական գործ. Սիմոնյան

«Ես դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին և ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ հետևելու եմ այն փորձին, որ մարդուն ուղղակի բռնեն, տանեն, նստեցնեն, մինչև ինքն ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղից պատմի: Ըտենց կարող է մեր աշխատակազմի կեսն աշխատի իրավաբան և իրավապահ մարմին, ըտենց չեն աշխատում»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն իրավապահ համակարգին հորդորեց զերծ մնալ նման արարքներից. «Այդ պրակտիկան՝ մարդուն տանել-գցել բանտ, որ իրենից ինչ-որ մի բան կորզեն ու դրա հիման վրա կառուցեն քրեական գործ՝ արատավոր գործառույթ է, դա պետք է վերացվի և կոչ եմ անում մեր դատավորներին, հարգելի դատավորներ հորդորում եմ՝ նման գործերով չբավարարել միջնորդությունները՝ անկախ, թե ում է դա վերաբերում: Կրկնում եմ՝ հետևելու եմ դրան, բարձրաձայնելու եմ, մի արեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ