Երևանում կացնով հարձակվել են շտապ օգնության բժիշկների վրա. կա ձերբակալված

Երևանում կանչով մեկնած շտապօգնության բժիշկների խումբը ենթարկվել է կացնով հարձակման:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Առողջապահության նախարարությունից:

Ներքին գործերի նախարարությունից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 10-րդ բարակ, որտեղ անհայտ քաղաքացին կացինով հարձակվել է խմբի վրա։

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած խումբը պարզել է, որ շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ բնակիչներից մեկը գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է շտապօգնության բժիշկին պատմել թե ինչպես է կոտրել նշված տան սանհանգույցը և այդ ժամանակ միջանցքից վերցրել է կացինը և անկանոն շարժումներ անելով նետել նրա ուղղությամբ։

Բժշկից ընդունվել է հաղորդում։

Տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին։

Նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- նշել են ՆԳՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ