Քոչարյանն է որբացել, քանի որ Հեյդար Ալիևը չկա, մերժվածները 30 տարի իշխում էին, թող «բարաթը» բերեին. տեսանյութ

 

Պետական և քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը բարձր է գնահատում այն, որ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը անցկացվում Է Հայաստանում:

Արշակյանի խոսքով՝ եթե Իրանը պնդում է, որ միջանցք չի լինելու, իսկ Ֆրանսիան կողմ է խաղաղությանը, սա նշանակում է, որ Հայաստանը միայնակ չէ:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, որ «Հայաստանն աշխարհաքաղաքական որբ է»՝ Արշակյանն ասում է՝ այդ Քոչարյանն է որբացել, քանի որ Հեյդար Ալիևը չկա:

Վերջինս այն համոզմանն է, որ Քոչարյանը և նրա հայտարարությունները պիտակավորում են Հայաստանը:

Խոսելով ընդդիմության այն պնդումների մասին, որ գործող իշխանությունը անարժանապատիվ խաղաղության է գնում՝ զրուցակիցն ասում է՝ մերժվածները 30 տարի իշխում էին, թող «բարաթը» բերեին, գնային արժանապատիվ խաղաղության:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 
 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ