Ալեն Սիմոնյանը Երևանում բնակվող երիտասարդներին հրավիրում է հանդիպման

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում բնակվող երիտասարդներին հրավիրում է հանդիպման:

«Հաշվի առնելով, որ հանդիպումներին մասնակցել ցանկացող երիտասարդները տարբեր վարչական շրջաններից են, որոշել ենք չառանձնացնել վարչական շրջանները և հաջորդ հանդիպումներն անցկացնել՝ ներառելով Երևանի բոլոր երիտասարդներին։

Սիրելի՛ երիտասարդ, եթե բնակվում ես Երևան քաղաքում, հետաքրքրված ես երիտասարդներին վերաբերող հարցերով, ապա կարող ես մայիսի 28-ին՝ ժամը 18:00, ՀՀ Ազգային ժողովի այգում մասնակցել ինձ հետ ազատ ձևաչափով հետաքրքիր հանդիպմանը՝ անցնելով հետևյալ հղումով.

https://docs.google.com/…/1FAIpQLSfBZlAvvaz…/viewform…:

Հանդիպմանը մասնակցելու են առաջին 100 դիմողները»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ