![]()
Ֆրանսիան նախատեսում է Գորիսում հյուպատոսություն բացել: Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
«Առաջիկայում Գորիսում կանցկացվի «Ապակենտրոնացված համագործակցություն» հինգերորդ համաժողովը: Սա բավականին կարևոր համագործակցություն է մեր երկրների համար և նաև քաղաքական ազդանշան»,-ասել է նա:
![]()