Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակելու քննարկումները ադրբեջանական կողմի հետ. Կոստանյան

Ըստ մեր գնահատականի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Ըստ փոխարտգործնախարարի՝ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները ընդհանուր խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի կնքման և առհասարակ խաղաղության գործընթացի առաջմղման համար:

«Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակելու քննարկումները ադրբեջանական կողմի հետ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ