![]()
«Հայաստանը հստակորեն նախանշել է առաջ շարժվելու ուղին, հաղթահարել առճակատումը և խորացրել համագործակցությունը, ամրապնդել կապակցվածությունը և խթանել կայուն տնտեսական աճը, բարելավել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա»:
Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի մեկնարկին իր խոսքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում. կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա։ Պատմությունը հայտնի է. այն չի կարող մոռացվել, այն չի կարող վերաշարադրվել։ Թեպետ սպիները մնում են, և ամոքումն ընթացքի մեջ է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա»,- նշել է Միրզոյանը։
Ըստ նրա՝ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում. այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ։
Ինչպես հայտնել ենք, մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը: Այս տարի ֆորումն անցկացվում է «Նավարկելով անհայտության միջով» խորագրով:
![]()